«Մեր պայքարը շարունակվելու է, թեժանալու է»․ Երևան-Գյումրի ճանապարհը փակ է՝ հաջակցություն Տավուշի
Այս պահին շարունակում է փակ մնալ Երևան–Գյումրի ճանապարհը՝ հաջակցություն Տավուշի շարունակվող ակցիաների շրջանակներում։
«Այսօր նորից անհնազանդության ակցիաներ ենք իրականացնում։ Փակել ենք Երևան–Գյումրի ավտոճանապարհը։ Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում Տավուշում տիրող իրավիճակի, իշխանությունների դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, բայց առաջին հերթին մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի մեր քույրերին ու եղբայրներին։ Մեր պայքարը շարունակվելու է, թեժանալու է մինչև հասնենք մեր վերջնական նպատակին՝ հեռացնենք այս իշխանությանն ու կանխենք նրանց ազգակործան քաղաքականությունը։ ՀՀ–ից ոչ մի թիզ հող չունենք տալու»,-այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։