25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մեր պայքարը շարունակվելու է, թեժանալու է»․ Երևան-Գյումրի ճանապարհը փակ է՝ հաջակցություն Տավուշի

«Մեր պայքարը շարունակվելու է, թեժանալու է»․ Երևան-Գյումրի ճանապարհը փակ է՝ հաջակցություն Տավուշի

Այս պահին շարունակում է փակ մնալ ԵրևանԳյումրի ճանապարհը՝ հաջակցություն Տավուշի շարունակվող ակցիաների շրջանակներում։

«Այսօր նորից անհնազանդության ակցիաներ ենք իրականացնում։ Փակել ենք ԵրևանԳյումրի ավտոճանապարհը։ Մեր բողոքի ձայնն ենք բարձրացնում Տավուշում տիրող իրավիճակի, իշխանությունների դավաճանական քաղաքականության արդյունքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, բայց առաջին հերթին մեր զորակցությունն ենք հայտնում Տավուշի մեր քույրերին ու եղբայրներին։ Մեր պայքարը շարունակվելու է, թեժանալու է մինչև հասնենք մեր վերջնական նպատակին՝ հեռացնենք այս իշխանությանն ու կանխենք նրանց ազգակործան քաղաքականությունը։ ՀՀից ոչ մի թիզ հող չունենք տալու»,-այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյանը։