12 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հռոմի պապը վաղն առավոտյան կտեղափոխվի հիվանդանոց

Հռոմի պապը վաղն առավոտյան կտեղափոխվի հիվանդանոց

Հռոմի պապ Լևոն XIV-ը երեքշաբթի առավոտյան կտեղափոխվի Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոց՝ թոքային հանգույցի հեռացման վիրահատության համար. РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

«Հռոմի պապն առավոտյան կտեղափոխվի «Ջեմելլի» հիվանդանոց», - հայտարարել է Վատիկանը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ վիրահատությունից հետո Պապը կմնա հիվանդանոցում մոտ մեկ շաբաթ։

Երկուշաբթի օրը նա հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոնը շարունակում է իր աշխատանքային գրաֆիկը՝ առանց որևէ փոփոխության։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ