Բողոքի ակցիաները ՀՀ-ում լուրջ մարտահրավեր են Փաշինյանի համար, ում «խիզախությունը» զիջումների գնալն է․ ռուսական մամուլփ
Բողոքի ակցիաները Հայաստանում լուրջ ապակայունացման չեն հանգեցնի, սակայն դրանք լուրջ մարտահրավեր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ ТАСС-ի հետ զրույցում նշել է ռուս փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը։ Ըստ վերլուծաբանի՝ սկսված բողոքի ակցիաները բարդ խնդիր են Փաշինյանի համար։
«Ներքին քաղաքականությունը և հասարակությունը բացասաբար են ընկալում կոմպրոմիսի մասին ցանկացած խոսակցություն։ Փաշինյանը, թերևս, կգնա մինչև վերջ, սակայն կկորցնի ընտրողների մի մասի աջակցությունը երկրի ներսում»,- պարզաբանել է փորձագետը։
Պրիտչինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը փորձելու են օգտագործել այս իրավիճակը կոնսոլիդացման համար։ Взгляд-ն, իր հերթին գրել է, որ Փաշինյանի իշխանության «խիզախությունը» Բաքվին զիջումների գնալու մեջ է՝ իբր կանխելու նոր պատերազմը և խուսափելու ռուսների կողմից Հայաստանի «օկուպացիայից»։ Փաշինյանի քարոզչամեքենան առաջ է տանում այն գաղափարը, թե հիմա ռուսամետ ընդդիմադիրներից և Սփյուռքի ներկայացուցիչներից կազմված «հինգերորդ շարասյունը» Տավուշի բողոքի ցույցերով ցնցում է իրավիճակը երկրում։ Սակայն ինչպես նշել է Գարեգին Բ կաթողիկոսը, սա իրականում «վախկոտություն» է, որը ոմանք շփոթում են «քաջության» հետ։