ABCMEDIA
ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն շարունակելու է աշխատել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ. Պետքարտուղարություն

ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Վեդանտ Պատելը, ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Էնթոնի Բլինքենի` Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցներին, նշել է, որ աշխարհի այս տարածքում անձամբ քարտուղարը խորապես ներգրավված է: «Նա կանոնավոր շփումներ է ունեցել այս երկու երկրների հետ, և դրանք շարունակական են: Մենք հավատում ենք, որ այստեղ հնարավոր է խաղաղություն, և այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել», – նշել է Պատելը: