Պետք է ներազգային հաշտեցում լինի, առանց դրա առաջ շարժվել չենք կարող. Ռուբեն Կարապետյան
Ես այս շարժման մեջ եղել եմ հենց սկզբից, երբ ոսկեպարցիների հետ հիմնադրեցինք հայկական պետականության համար համակարգող կենտրոնը․ ABCmedia–ի հետ զրույցում ասել է դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։
«Որևէ մեկը չի կարող կանխատեսել ոչ մի բան, բայց սա ուղղակի ազգային, արդար ընդվզման միջոց է՝ ցույց տալու անհամաձայնություն այն քաղաքականությանը, հատկապես այսպես կոչված «դելիմիտացիա– դեմակրատցիա» ծրագրերին, որտեղ ծրագիրը պարտադրված ու օտարածին երևույթ է, և մեր Կառավարությունը իրականացնում է այդ ծրագիրը՝ ՀՀ–ի տարածքային ամբողջականության հաշվին։ Տավուշցիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ոտքի են կանգնել, և ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,- ասել է դիվանագետը։
Կարապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայ այսօր պիտի իր ընտրի՝ ինքը որ կողմում է:
«Ճգնաժամն այնքան խորն է, որ այստեղ առանց հաշտեցման օրակարգի մենք չենք կարող շարժվել առաջ, պետք է լինի ներազգային հաշտեցում, որը կկարողանա համախմբել մեր ազգին»։