
Պետք է ներազգային հաշտեցում լինի, առանց դրա առաջ շարժվել չենք կարող. Ռուբեն Կարապետյան
Ես այս շարժման մեջ եղել եմ հենց սկզբից, երբ ոսկեպարցիների հետ հիմնադրեցինք հայկական պետականության համար համակարգող կենտրոնը․ ABCmedia-ի հետ զրույցում ասել է դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը։
«Որևէ մեկը չի կարող կանխատեսել ոչ մի բան, բայց սա ուղղակի ազգային, արդար ընդվզման միջոց է՝ ցույց տալու անհամաձայնություն այն քաղաքականությանը, հատկապես այսպես կոչված «դելիմիտացիա- դեմակրատցիա» ծրագրերին, որտեղ ծրագիրը պարտադրված ու օտարածին երևույթ է, և մեր Կառավարությունը իրականացնում է այդ ծրագիրը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության հաշվին։ Տավուշցիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, ոտքի են կանգնել, և ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ»,- ասել է դիվանագետը։
Կարապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր հայ այսօր պիտի իր ընտրի՝ ինքը որ կողմում է:
«Ճգնաժամն այնքան խորն է, որ այստեղ առանց հաշտեցման օրակարգի մենք չենք կարող շարժվել առաջ, պետք է լինի ներազգային հաշտեցում, որը կկարողանա համախմբել մեր ազգին»։


