07 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի մասնագիտական կառույցն արձագանքել է փաստաբան Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին․ ի՞նչ են ասել դրսի իրավագետները

Եվրոպայի մասնագիտական կառույցն արձագանքել է փաստաբան Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին․ ի՞նչ են ասել դրսի իրավագետները

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտման կապակցությամբ դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհրդին (CCBE)․ հայտնում են փաստաբանների պալատից։

«Պալատի խորհրդի մտահոգությունները, մասնավորապես, վերաբերել էին փաստաբան Երեմ Սարգսյանին առանց օրենքով հստակ նախատեսված և պատշաճ հիմնավորված հիմքի վարույթին մասնակցելուց ազատելուն, նույն վարույթով որպես վկա հարցաքննության հրավիրելուն, փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ պահանջելուն:

Քննարկելով փաստաբան Երեմ Սարգսյանի դիմումը և նրա բարձրացրած հարցերի առնչությամբ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի եզրակացությունը՝  Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտել էր փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող և փաստաբանի մասնագիտական անկախությանը միջամտելու հատկանիշներ ունեցող գործողությունները (տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը )։

Փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE) իրավասու մարմիններին ուղղված ուղերձով ընդգծել է փաստաբանի անկախության, մասնագիտական գործունեության ազատ իրականացման, փաստաբանական գաղտնիքի և պաշտպանության իրավունքի արդյունավետ ապահովման հիմնարար նշանակությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ