
Հոկտեմբերի 9-ին Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն
«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24:00-ն երթևեկության համար փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող Պուշկինի և Տերյան փողոցները․ հայտնում են քաղաքապետարանից։
«Փակ կլինեն նաև Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Արամի և Աբովյան խաչմերուկի հատվածը՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը»,- ասված է հաղորդագրությունում։


