ABCMEDIA
Կիրանցից հանձնվող տարածքները բարձր կետեր են՝ ռազմավարական նշանակության. Կիրանցի բնակիչ

Կիրանցից հանձնվող տարածքները բարձր կետեր են՝ ռազմավարական նշանակության. Կիրանցի բնակիչ

Խելացի քաղաքականության միջոցով կարող է առանց պատերազմի էլ խաղաղություն լինել, կարող է խաղաղություն լինել առանց հողեր հանձնելու. այս մասին ABC mediaի ասել է Կիրանցի բնակիչներից Գևորգ Սիմոնյանը։
 
«Խաղաղության դիմաց ուղղակի հողեր նվիրել չի լինի։ Տարածքները, որոնք Կիրանցից ուզում են հանձնել թշնամուն՝ ստրատեգիական նշանակություն ունեն․ կամուրջներ են, բարձր կետեր, ուզում են, որ իրենցը լինի, բայց դա մեր հողերն են։ Ասում են կադաստրային թղթերը կեղծ են, սխալմունք է եղել»,-նշել է նա։

Կիրանցի բնակչի խոսքով՝ գյուղի բնակիչների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կառավարությունից նրանց որևէ անվտանգային երաշխիք չեն տվել։

«Հարցին, թե սահմանագծումից հետո, երբ արդեն պիտի լինի շփման գիծ, կա՞ն արդյոք անվտանգության երաշխքիներ, որ չեն լինի միջադեպեր, և գյուղի բնակիչները կապրեն խաղաղ, պատասխանել են՝ մի քանի օր խաղաղ կլինի, բայց չենք երաշխավորում, որ մյուս օրը ևս խաղաղ կլինի, հնարավոր են միջադեպեր, որոնք մենք չենք կարող վերահսկել»,-նշել է նա։