27 Հլս
2024
28.2° c ԵՐԵՎԱՆ
17.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ սահմանապահները դուրս են բերվում ՀՀ խնդրանքով՝ նախկինում դրված առաջադրանքների իրականացման հետ կապված ․ Զախարովա

ՌԴ սահմանապահները դուրս են բերվում ՀՀ խնդրանքով՝ նախկինում դրված առաջադրանքների իրականացման հետ կապված ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է «Շատ շահարկումներ ենք տեսնում ՀՀ-ի և ՌԴ-ի ղեկավարների հանադիպման վերաբերյալ։ Իրականությանը չի համապատասխանում ենթադրությունը, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել ՀՀ-ից սահմանապահներին»։

 Զախարովայի խոսքով՝ իրականությանը չեն համապատասխանում նաև այն լուրերը, թե սահմանապահները դուրս են բերվելու Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությամբ։

«Իրականությունն այն է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս խաղաղապահների դուրս բերումն Ադրբեջանի հետ սահմանակից մի շարք տարածքներից՝ նախկինում դրված առաջադրանքների իրականացման հետ կապված», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։