27 Հլս
2024
18.7° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվեի» անդամների հետ

Հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «Հայաքվեի» անդամների հետ

Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների, եզդիական համայնքի, բժիշկների հետ․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Առաջիկայում բոլորով կհավաքվենք ու համատեղ որոշումներ կկայացվեն։ Ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր առաջիկա օրակարգը, որն առաջադրել ենք և ինչ իրենք են առաջադրել»,-ասել է Սրբազանը։

Հիշեցնենք, որ ժամը 17։00-ին Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հանրահավաք էր նախատեսված Ազատության հրապարակում։ Ոստիկանությունը, սակայն, շրջափակել է Օպերայի շենքը՝  կանխելով քաղաքացիների մուտքը հրապարակ։