5 ամսով երկարաձգվել է Բաքվում պահվող արցախցի պաշտոնյաների կալանքի ժամկետը
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ևս 5 ամսով երկարաձգվել է Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին նրանց ապօրինաբար ձերբակալվել էին Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումների կողմից և տեղափոխվել Բաքու։
Երեկ հայտնի էր դարձել, որ երկարաձգվել է նաև նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։