01 Նոյ
2024
6.8° c ԵՐԵՎԱՆ
1.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
5 ամսով երկարաձգվել է Բաքվում պահվող արցախցի պաշտոնյաների կալանքի ժամկետը

5 ամսով երկարաձգվել է Բաքվում պահվող արցախցի պաշտոնյաների կալանքի ժամկետը

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ևս 5 ամսով երկարաձգվել է  Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի և Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի կալանքի ժամկետը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին նրանց ապօրինաբար ձերբակալվել էին Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումների կողմից և տեղափոխվել Բաքու։

Երեկ հայտնի էր դարձել, որ երկարաձգվել է նաև նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը։