03 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում բողոքի առաջնորդը յուրօրինակ սառցահատի դեր է խաղում՝ լուրջ վնաս հասցնելով Փաշինյանի վարկանիշին

ՀՀ-ում բողոքի առաջնորդը յուրօրինակ սառցահատի դեր է խաղում՝ լուրջ վնաս հասցնելով Փաշինյանի վարկանիշին

Վրաստանն ու Հայաստանն իրենց դռները բացեցին Արևմուտքի առաջ՝ փոխարենը ստանալով զանգվածային բողոքներ, բախումներ և քաոս. РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է փորձագետ Մեհմեդ Փերինչեքը։ Նրա խոսքով՝  ներկայումս Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցություններում առաջընթաց կա։ «Բնականաբար, սա դուր չի գալիս Արևմուտքին, նրանք ամեն կերպ փորձում են միջամտել այս գործընթացներին, որպեսզի տարածաշրջանում նորից քաոս տիրի», – նշել է փորձագետը։

Независимая Газета-ն գրել է, որ Հայաստանի քաղաքացիները էքզիստենցիալ վտանգ են զգում իրենց երկրի համար և փորձում են ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Ըստ հոդվածի՝ խոսակցություններ կան, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավանություն է տվել Գալստանյանի գործունեությանը։ Ընդգծվել է, որ եկեղեցին երկար ժամանակ է, ինչ լավ հարաբերություններ չունի ներկայիս կառավարության հետ: Դեռևս 2020 թվականի վերջին ժողովրդի երկու ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդները Փաշինյանին կոչ էին անում հրաժարական տալ։ Ընդդիմությունը պնդում է, որ կառավարությունը հետևում է Բաքվի և Անկարայի օրակարգին, իսկ իշխող կուսակցությունը կառուցում է «կղերական դավադրության» տեսություններ։

Незыгарь տելեգրամյան ալիքը շեշտել է, որ քաղաքական ճգնաժամի յուրաքանչյուր ալիք բավական լուրջ վնաս է հասցնում Փաշինյանի հեղինակությանը հայ հասարակության մեջ։ Այս պայմաններում` ընդդիմության համար բողոքի արմատականացման վրա խաղադրույք կատարելը միակ ճանապարհն է՝ փորձելու հասնել Փաշինյանի հրաժարականին։ «Ներկայիս բողոքի առաջնորդը յուրօրինակ սառցահատի դեր է խաղում և լուրջ վնաս է հասցնում Փաշինյանի վարկանիշին։ Այս քաղաքական ճգնաժամերից յուրաքանչյուրը մոտեցնում է հանրապետության խորհրդարանի արտահերթ ընտրությունների հավանականությունը։ Այս առումով գնալով խնդրահարույց են դիտվում Փաշինյանի՝ իշխանությունը պահպանելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու նրա կոալիցիայի մեծամասնություն ստանալու հեռանկարները», – նշվել է գրառման մեջ։