Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Նիկոլ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը
Անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք դելիմիտացված սահման, տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն:
Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար սկզբունքային էր, որպեսզի ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն։
Պետք է ոչ թե սահման ստեղծենք, այլ վերարտադրենք ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները:
Մեզ համար սկզբունքային էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց տեղի ունենա:
Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Սա չափազանց կարևոր սկզբունք է:
Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի դիտարկվող հատվածը սահմանազատման արդյունքում ոչ միայն դե յուրե հաստատված ՀՀ ինքնիշխան տարածքում է, նաև երթևեկության համար անվտանգ է:
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունենք, բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի միջև: