25 Հլս
2024
20.4° c ԵՐԵՎԱՆ
13.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Նիկոլ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Նիկոլ Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

  • Անկախությունից ի վեր առաջին անգամ ունենք դելիմիտացված սահման, տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն:

 

  • Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում Հայաստանի համար սկզբունքային էր, որպեսզի ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ  նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն։

 

  • Պետք է ոչ թե սահման ստեղծենք, այլ վերարտադրենք ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները:

 

  • Մեզ համար սկզբունքային էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց տեղի ունենա:

 

  • Սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Սա չափազանց կարևոր սկզբունք է:

  • Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի դիտարկվող հատվածը սահմանազատման արդյունքում ոչ միայն դե յուրե հաստատված ՀՀ ինքնիշխան տարածքում է, նաև երթևեկության համար անվտանգ է:

 

  • Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունենք, բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանային գծի միջև: