
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը մեկ ամսով կալանավորվել է
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու Արթուր Օհանյանը 1 ամսով կալանավորվել է:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։
Նշենք, որ առ այս պահն անհայտ է, թե իրավական ինչ գործի շրջանակներում է նրա կալանավորվել և ինչ է արաք է նրան վերագրվում։
Նշենք նաև, որ 2021-ին նա Մամիկոն Ասլանյանի թիմի հետ մասնակցել է Վանաձորի ՏԻՄ ընտրություններին։


