
Շաքիում հայտնաբերված ադրբեջանցուն պետք է փոխանակել Բաքվի բոլոր հայ գերիների հետ․ Բեգլարյան
Շաքիի դեպքի ադրբեջանցի հանցագործը պետք է խստագույն պատժի ենթարկվի, իսկ հայ գերիների հետ նրա փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները, քանի որ նա ծանր հանցագործ է, իսկ հայերը՝ պարզ ռազմագերիներ ու պետական պատանդներ․ Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իշխանությունն իրավունք չունի հերթական նշաձողը իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններում»,- նշել է Բեգլարյանը։


