
Վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է. նոր մանրամասներ` Երևանում հնչած կրակոցների մասին
Երևանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա վիրավոր։ ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ շտապօգնության բժիշկները տուժածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի հանրային կապերի բաժնից ABC Media-ին հայտնել են, որ վիրավորի վիրահատությունն ավարտվել է։ Այժմ նրան տեղափոխում են վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանության քրեական և համայնքային ոստիկանության ծառայողները պարզում են դեպքի վայրը, որտեղ քաղաքացին հրազենային վնասվածք է ստացել:


