02 Հոկ
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շաքիի միջադեպի վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել

Շաքիի միջադեպի վերաբերյալ ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել

Նկատի ունենալով, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում Ադրբեջանի Հանրապետության զինծառայող Ն. Մուսաևի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ տարբեր սոցհարթակներով, լրատվամիջոցներով և այլ հանրային հարթակներով տարածվում են իրականությանը չհամապատասխանող լուրեր, հարկ ենք համարում կրկին պարզաբանել, որ ՀՀ պետական սահմանը ապօրինի հատել է բացառապես մեկ անձ՝ Ն. Մուսաևը, ով ներկայումս նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է դատարանի որոշմամբ. այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։

«Մյուս բոլոր տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք, դիվերսանտներ և մինչ այժմ իրավապահ մարմինների կողմից տարվում են որոնողական աշխատանքներ, բացարձակ անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը:

Հանրությանը հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ