
Իտալիան նախատեսում է ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը
Իտալիան ավելացնում է պաշտպանության ոլորտի ծախսերը և նախատեսում է շարունակել այդ գործընթացը․ այս մասին հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն։
«Ռեսուրսներ կան և դրանք կավելանան։ Հարցն այն է, թե ինչպես դրանք ծախսել՝ սպառնալիքներից պաշտպանվելու իրական կարողություններ ստեղծելու համար, քանի որ այդ սպառնալիքները փոխվում են ամեն օր»,- The National թերթին տված հարցազրույցում ասել է նա։
Նախարարը հավելել է, որ անհրաժեշտ է ավելի շատ միջոցներ ուղղել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարին, արհեստական բանականության կիրառմանը և հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ձևավորմանը։


