
Խոշոր վթար՝ Արագածոտնում․ 2 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
«Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող մեքենաների վարորդները։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը»,- նշում է լրատվամիջոցը։


