Ֆրանսիան Վրաստանն ու Հայաստանը դիտարկում է որպես «նոր Նոր Կալեդոնիա»․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տեոլեգրամյան ալիքում գրել է․ «Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցելու Վրաստանի Անկախության օրվան` «վերջապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»:
Ըստ երևույթին՝ Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով տեղ է փնտրում նոր Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջեւ։ Եթե Փարիզը կարող է ինչ–որ մեկին ազատել, դա կանաքներն են ֆրանսիական լծից»։