26 Դեկ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան

Շենգենյան վիզաները հունիսից կթանկանան

Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարությունը հայտնել է կարճաժամկետ կացության համար շենգենյան վիզաների ձևակերպման համար վճարների չափի բարձրացման մասին: Նոր կանոններն ամբողջ աշխարհում կսկսեն գործել հունիսի 11-ից, նշված է Սլովենիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

C տեսակի Շենգենյան վիզայի արժեքը կավելանա 12%-ով չափահաս դիմորդների համար այն կկազմի €90, դիմորդների համար մինչև 12 տարեկան՝ €45, մինչև վեց տարեկան երեխաների համար Շենգենյան վիզայի ձևակերպման համար վճարը նախկինի պես չի գանձվի։ Այս պահին մեծահասակների համար հյուպատոսական վճարի չափը կազմում է 80 եվրո մեծահասակների համար և 40 եվրո 6-ից 12 տարեկան երեխաների համար:

Եվրահանձնաժողովը շենգենյան վիզաների արժեքի վերանայումն անցկացնում է երեք տարին մեկ՝ գնաճի արժեքների եւ Եվրամիությունում պետծառայողների միջին աշխատավարձերի հիման վրա: Շենգենյան գոտին ներառում է 27 եվրոպական երկիր։ 2023 թվականին Ռուսաստանի քաղաքացիները շենգենյան վիզաների տրամադրման 520,4 հազար դիմում են ներկայացրել։ Անհաջողությունների մասնաբաժինը կազմել է 10,6%: