ՄԱԿ-ի մամուլի ծառայությունն, ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների հարցման, հայտնել է, որ, կազմակերպության գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Անտոնիո Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանազատման շուրջ ձեռք բերված համաձայնությունը։
«Նա կողմերին կոչ է արել շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանագծումն ու սահմանազատումը և լուծել բոլոր առկա երկկողմ հարցերը՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար։ Հուսադրող է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս շարունակում են աշխատել խաղաղ համաձայնագրի շուրջ։ Հուսով ենք, որ մայիսի 10-11-ը Ալմա Աթայում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի հետագա կառուցողական փոխգործակցությունը մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։