13 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին

Իռլանդիան և Իսպանիան հայտարարել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին

Իռլանդիան և Իսպանիան այսօր հայտարարել են Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մասին․ այս մասին հայտնում է Politico-ն:

Ըստ պարբերականի՝ Մադրիդն ու Դուբլինը կարող են համաձայնեցված հայտարարություններ անել Պաղեստինի ճանաչման վերաբերյալ։

Իսպանիայի խորհրդարանում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։ Իռլանդիայում Պաղեստին պետության ճանաչման մասին կհայտարարեն Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը, արտգործնախարար Մայքլ Մարտինը և շրջակա միջավայրի նախարար Էյմոն Ռայանը։