11 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Արփի Դավոյանի ու Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին

Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Արփի Դավոյանի ու Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է, ՔՊ-ական Արփի Դավոյանի այն գնահատականին, թե Գառնիկ Դանիելյանը, մինչ այս շարժումը հայտնի չի եղել։

«Ես հայտնիության հետ կապված խնդիր չունեմ, ես որ հայտնի եմ եղել, չգիտեմ՝ ինքը որտեղ է եղել։ Ես 20 տարեկանից Հանրապետության ամենամեծ գյուղատնտեսական հիմնարկի գործադիր տնօրենն եմ եղել, 15 տարի ղեկավարել եմ այն, ինքը որտե՞ղ է եղել, կարծեմ ինչ-որ կենդանիներ էր պահում, ղուշ էր պահում։ Ամեն դեպքում՝ ես էլ եմ կենդանիներ սիրում»,- ասել է Դանիելյանը։

Պատգամավորն անդրադարձել է նաև Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, որ Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ նախկին ռեժիմները չեն վերադառնա․ «Բագրատ Սրբազանը երաշխիքներ տա, որ ինքը՝ Էդմոն Մարուքյանը չի՞ վերադառնա իշխանության։ Էդմոն Մարուքյանը բոլոր ռեժիմների հետ աշխատել է, համագործակցել է, սիրել է այդ ռեժիմների առաջնորդներին՝ մինչև մի քանի շաբաթ առաջ»,-ասել է Դանիելյանը։

Պատգամավորը Էդմոն Մարուքյանին կոչ է արել չասել նման բաներ, որովհետև ինքը մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի կողքին էր նստած։