15 Հնս
2024
ABCMEDIA
RSF-ն դատապարտում է ցույցերի ընթացքում ոստիկանների կանխամտածված հարձակումները լրագրողների վրա

RSF-ն դատապարտում է ցույցերի ընթացքում ոստիկանների կանխամտածված հարձակումները լրագրողների վրա

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) դատապարտել է Հայաստանում լրագրողների վրա ոստիկանության կանխամտածված հարձակումները։ Ինչպես նշվել է, Բագրատ Սրբազանի գլխավորած ցույցերի ժամանակ ոստիկանները հարձակվել են մի քանի լրագրողների վրա, այդ թվում՝ ABC media-ի, Mediahub-ի, Oragir News-ի աշխատակիցների։ Ինչ-որ մեկին տապալել են գետնին, ինչ-որ մեկին հարվածել են, մեկ լրագրողի նույնիսկ վրաերթի է ենթարկել ոստիկանական մեքենան։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ահազանգում է և կոչ անում Հայաստանի իշխանություններին դադարեցնել բռնությունները և իրականացնել թափանցիկ ու անկախ հետաքննություն այս հարձակումների վերաբերյալ։ Ժաննա Կավելիեն՝ RSF-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավարը, նշել է. «Ադրբեջանի հետ պատմական հակամարտության ֆոնին՝ այն, թե ինչպես են ոստիկանները ապահովում կարգուկանոնը, ավելացնում է բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողների անապահովությունը: Նրանք երբեմն ենթարկվում են ոստիկանության հարձակման, բայց նաև փողոցում պարբերաբար հարձակման են ենթարկվում քաղաքական գործիչների կողմից, ովքեր պետք է պաշտպանեն մամուլի ազատությունը: RSF-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ տալ այս բռնությանը և պայքարել անպատժելիության դեմ՝ անցկացնելով հարձակումների անկախ և թափանցիկ հետաքննություն»:

RSF-ի 2024 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրների մեջ 43-րդն տեղը զբաղեցնելով՝ Հայաստանը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածքային հակամարտության և Ադրբեջանի հետ պատերազմի շարունակվող սպառնալիքի ֆոնին։