27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կիրանցում ճանապարհը հայկական կողմը կհսկի մինչև նոր ճանապարհի պատրաստ լինելը. ի՞նչ է կատարվում գյուղում այս պահին

Կիրանցում ճանապարհը հայկական կողմը կհսկի մինչև նոր ճանապարհի պատրաստ լինելը. ի՞նչ է կատարվում գյուղում այս պահին

Կիրանցի բնակիչ Խանում Թամրազյանը, ում տունն իշխանությունների գծած քարտեզով անցնում է Ադրբեջանին, ամբողջ օրը տնից դուրս չի եկել, ասում է չի կարողանում այդ տեսարանը տեսնել, հենց դուրս է գալիս փողոց, անմիջապես ինքնազգացողությունը վատանում է։ Թե ինչ պիտի անի, դեռ ինքն էլ չգիտի, այժմ փորձում է պարզապես ուշքի գալ։

Նախկին Գյուղապետ Հմայակ Նազարյանն էլ ABC media-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա երկու ամիսներին հին ճանապարհով վերահսկողությունը կշարունակվի, պարզապես չեն թույլատրվում վիճելի հատվածներում կանգառներն ու կուտակումները։ Երկու ամիս անց, ամենայն հավանականությամբ, նոր ճանապարհը հնարավոր կլինի շահագործել, մինչ այդ հին ճանապարհը կլինի հայկական վերահսկողության ներքո։

Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուժերն արդեն Կիրանցում են, իսկ ադրբեջանական սահմանապահները գյուղից ընդամենը 100 մետր հեռավորության վրա։ Այս մասին ավելի վաղ ABC media-ի հետ զրույցում ասել էր Աճարկուտի ավագանու անդամ Կարեն Ղազարյանը։
Նա նշել էր, որ գյուղի բնակիչներն առավոտից իրենց տներն են քանդում, կտրում են բերքատու այգիների ծառերը, մի խոսքով վերցնում են այն ամենն, ինչ ստեղծել են այս տարիների ընթացքում։ Ադրբեջանական սահմանապահները գտնվում են գյուղից 100 մետր հեռավորության վրա, սակայն հայ սահմանապահները թույլ չեն տալիս նրանց տեսանկարահանել։ Գյուղ մտնող մեքենաներին պարեկները կանգնեցնում են և հորդորում, որ այդ հատվածում արագ վարեն մեքենան և ոչ մի տեղ չկանգնեն ոչ մի պարագայում։