Լավրովի անդրադարձը՝ Կոպիրկինի՝ Մոսկվա կանչվելու պատճառների մասին
ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին հետ կանչելու պատճառներին:
«Դեսպանները պարբերաբար գալիս են խորհրդակցությունների»,- ասել է Լավրովը։
Լավրովը նաև նշել է, որ ինչ պետք է հայտարարվեր Կոպիրկինի՝ հետ կանչվելու մասին արդեն հայտարարվել է։
«Այդպես է լինում նաև խորհրդականների, քարտուղարների, կցորդների դեպքում։ Պետք է լինում՝ գալիս են»։
Հիշեցնենք՝ մայիսի 24-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանը հրավիրել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
ՀՀ արտգործնախարարությունն էլ հայտարարել է՝ Սերգեյ Կոպիրկինին Մոսկվա կանչելը ռուսական կողմի որոշումն է։