Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի արտգործնախարարի հետ
Մայիսի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի միջև։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։