09 Հուն
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը որևէ բնակլիմայական պայման չի ճանաչում. Գառնիկ Դանիելյան

Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը որևէ բնակլիմայական պայման չի ճանաչում. Գառնիկ Դանիելյան

Մտահոգիչ երկու հանգամանք ունեինք մինչև  հանրահավաքի սկսվելը. մեկը կապված էր Լոռու մարզում ու  Տավուշում կատարված աղետի հետ, մյուսը` Երևանում նախատեսված եղանակի. ABC Media-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: 

Նրա խոսքով` առավոտից կապ են հաստատել տեղական պատկան մարմինների հետ՝ հասկանալու, թե ինչով կարող են օգտակար լինել: Համայնքի ղեկավարներն ասել են, որ հիմնական խնդիրը նյութականն է: 

«Զորակցություն ենք հայտնում բոլորին, մեր սիրելի քույր ու եղբայրներին, պատրաստակամություն ենք հայտնել, որ բժշկական խումբ, կամավորական ջոկատներ ուղարկենք, եթե լինի կարիքը, բայց մեզ հավաստիացրել են, որ այս պահի դրությամբ օժանդակության կարիք չկա»,- ասաց Դանիելյանը: 

Նրա խոսքով` այսօրվա կազմակերված հավաքի ուղեգծից չեն շեղվում, չնայած որ բնակլիմայական խնդիրներն ամեն կերպ փորձում են խանգարել: Նա նաև կոչ արեց հայրենակիցներին միանալ պայքարին, քանի որ Տավուշից Երևան հասնելու ճանապարհին ոչ մի եղանակային պայման չի կարողացել կանգնեցնել նրանց: 

«Մենք  գիտենք` ինչի համար ենք պայքարում` մեր հայրենիքի, մեր պետության, լինելիության ու պաշտպանության համար: Այս սուրբ գործը չի կարող խափանվել անձրևի, կարկուտի կամ մեկ այլ որևէ  բնակլիմայական պայմանների պատճառով: Շարունակելով այս գործը` մենք պիտի հասնենք տրամաբանական ավարտին: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործը որևէ բնակլիմայական պայման չի ճանաչում»,- ասաց Դանիելյանը: