19 Հոտ
2024
10.1° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նա կապ չունի մեր երկրի և խորհրդանիշների հետ․ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Նա կապ չունի մեր երկրի և խորհրդանիշների հետ․ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Բագրատ Սրբազանը Սարդարապատ հուշահամալիրում խոսել է Փաշինյանի՝ հուշահամալիր չայցելելու մասին. նշել է, որ կա երկու պատճառ։

«Նախ նա արդեն կապ չունի այս երկրի հետ, մեր խորհրդանիշների հետ։ Նա հռչակել է, որ կա իրական և պատմական Հայաստան, սա էլ պատմական Հայաստանի մասն է, իր պատկերացմամբ` կապ չունի «իրական Հայաստանւ» հետ։ Երկրորդը, գուցե, դրսից ասել են՝ չես գնալու, այս սահմանից այն կողմ երկիր կա»,-ասել է Սրբազանը։

Պատճառաբանությունը, թե Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատ չայցելելը բախումներից խուսափելու միջոց է, Սրբազանը պատասխանեց։

«Մենք երբևէ որևէ մեկին սադրե՞լ ենք, մենք եկել ենք ուխտագնացության։ Իմ ընկերների հետ, իմ կյանքում առաջին անգամ եռագույն ենք այստեղ բարձրացրել, մեզ համար սա սրբավայր է։ Չպետք է մտնել ճղճիմ խոսակցություններրի մեջ»,-ասել է նա։