Աննախադեպ բան է, իրենց սրիկայաբար են պահել․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելու մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ABC media–ի հետ զրույցում անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Սարդարապատ մուտքն արգելելուն։
«Սա աննախադեպ բան է, իրենց պահել են խուլիգանի պես, սրիկայաբար։ Գերազանցել են նույնիսկ բոլշևիկներին։ Այս Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կմ–ի վրա, չկա ոչ մի միլիմետր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավունք չունենա մտնելու։ Ի՞նչ ասես էս խուլիգաններին, սրանք քաղաքական խուլիգաններ են, պետական խուլիգաններ են»,- ասել է Միքայել Սրբազանը։
Նրա խոսքով՝ մեր պետությունը զավթվել է հակահայկական, հակազգային իշխանությունների կողմից, որից, րոպե առաջ, պետք է ձերբազատվել։