Աննախադեպ բան է, իրենց սրիկայաբար են պահել․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ կաթողիկոսի մուտքը Սարդարապատ արգելելու մասին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Սարդարապատ մուտքն արգելելուն։
«Սա աննախադեպ բան է, իրենց պահել են խուլիգանի պես, սրիկայաբար։ Գերազանցել են նույնիսկ բոլշևիկներին։ Այս Հայաստանի Հանրապետության 29,743 քառակուսի կմ-ի վրա, չկա ոչ մի միլիմետր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավունք չունենա մտնելու։ Ի՞նչ ասես էս խուլիգաններին, սրանք քաղաքական խուլիգաններ են, պետական խուլիգաններ են»,- ասել է Միքայել Սրբազանը։
Նրա խոսքով՝ մեր պետությունը զավթվել է հակահայկական, հակազգային իշխանությունների կողմից, որից, րոպե առաջ, պետք է ձերբազատվել։


