05 Հոկ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Աբովյան» ՔԿՀ-ում հաշվառված կինը դանհակահարել է 51-ամյա տղամարդու

«Աբովյան» ՔԿՀ-ում հաշվառված կինը դանհակահարել է 51-ամյա տղամարդու

Սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 11։10-ի սահմաններում Երևանի բժշկական կենտրոններից մեկից տեղեկություն է ստացվել, որ Կոմիտասի պողոտա 58 հասցեից «դանակահարություն պարանոցի շրջանում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։

«Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 51-ամյա Վահե Ա․-ն է։

Տեղում վիրավորը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, գտնվելով Կոմիտասի պողոտա 36/8 հասցեի մոտ, իրեն է մոտեցել 52-ամյա Արաքսյա Ս․-ն, վիճաբանել, ապա դանակով մի քանի անգամ հարվածել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախնական տեղեկություններով՝ Արաքսյա Ս․-ն հաշվառված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»,- նշում է լրատվամիջոցը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ