Կոլեկտիվ պաշտպանության նոր դաշինք՝ Մերձավոր Արևելքում
Թուրքիան և Պակիստանը ռազմական ուժեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ կոլեկտիվ պաշտպանության մասին համաձայնագրի շրջանակներում: Այս քայլն իրականացվում է 2026 թվականի օգոստոսի 7-ին Մեքքայում ստորագրված «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագրի» (Mecca Joint Defence Agreement) դրույթներով, ինչը, փաստացի, նշանակում է տարածաշրջանային անվտանգության եռակողմ նոր դաշինքի ձևավորում։
Համաձայնագրով նախատեսվում է, որ դաշնակիցներից որևէ մեկի վրա զինված հարձակումը դիտարկվում է որպես հարձակում մյուս բոլոր՝ երեք, պետությունների վրա:
Սաուդյան Արաբիայում ռազմական զենքի և տեխինկայի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել Էր Ռիադի՝ Սաուդիան Արաբիայի մայրաքաղաքի, ռազմավարական ու էներգետիկ ենթակառուցվածքները՝ տարածաշրջանի լարվածության աճի և անվտանգային սպառնալիքներիի ֆոնին:


