02 Նոյ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղբամանների մեջ շինաղբ են լցնում․ ինչպե՞ս է պատրաստվում Երևանի քաղաքապետարանը պայքարել «այս համատարած երևույթի» դեմ

Աղբամանների մեջ շինաղբ են լցնում․ ինչպե՞ս է պատրաստվում Երևանի քաղաքապետարանը պայքարել «այս համատարած երևույթի» դեմ

Մենք մեծ քանակի շինաղբի խնդիր ունենք մեր աղբամաններում, և կոնկրետ դեպքը, երբ մենք Բաղրամյան պողոտայում շինաղբը մաքրեցինք, հետո գնացինք տեսանք մեր տեսախցիկներով, թե ովքեր են այդ շինաղբը բերել-լցրել այդ աղբամանի մեջ, այդ մարդիկ տուգանվեցին։ Սա նշանակում է, որ մենք ունենք հնարավորություն արձանագրելու, թե որ տեղերում են մարդիկ բերում և աղբամանի մեջ լցնում իրենց շինաղբը, ինչն արգելված է․ այսօր Երևանի գործակարգավարական նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այս տեսակ խախտումների արձանագրումը, կարծում եմ, նաև կարելի է որոշ չափով ավտոմատացնել: 30.000 տուգանք է նշանակված, բայց, կարծում եմ, տուգանքների չափով կարելի է որոշակի խստացման գնալ, որովհետև իրականում շատ համատարած երևույթ է, և պետք է պայքարել այդ երևույթի դեմ»,- ասաց քաղաքապետը։

Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը նախատեսում է հաջորդ տարվանից՝ «ինչ-որ մի ամսից սկսած», շինաղբի հավաքման համար նախատեսված տարաներ թողնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Նշվեց, որ նախնական գնվել է 50 հատ տարա, ևս 50 հատ գնվելու է։

«Այսինքն՝ Երևան քաղաքում 100 տեղ ունենալու ենք շինաղբի տարաներ»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, դա կլինի վճարովի ծառայություն։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ