
Լիովին հասկանալի և նպատակահարմար կլինի, որ Ռուսաստանը մասնակցի Թյուրքական պետությունների կազմակերպությանը․ Պեսկով
Ռուսաստանը պաշտոնական հրավեր չի ստացել միանալու Թյուրքական պետությունների կազմակերպությանը, սակայն այս թեման կարող է լինել շփումների օրակարգում, այդ թվում՝ Աստանայի հետ: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը պատմական կապեր ունի թյուրքական աշխարհի հետ։ Երկիրը թյուրքական ծագում ունեցող բազմաթիվ ժողովուրդների հայրենիքն է, որոնցից յուրաքանչյուրն ունի իր մշակույթը, լեզուները և ավանդույթները։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ սա Թյուրքական պետությունների կազմակերպության հետ համագործակցությունը դարձնում է միջազգային համագործակցության տրամաբանական ուղի։ Պեսկովն ընդգծել է, որ դա պետք է ներառի ամբողջ Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը, այլ ոչ թե միայն դրա առանձին կազմավորումների։
«Հետևաբար, իհարկե, լիովին հասկանալի և նպատակահարմար կլինի, որ Ռուսաստանը մասնակցի նման կազմակերպությանը», - բացատրել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Ռուսաստանին տրամադրել դիտորդի կարգավիճակ Թյուրքական պետությունների կազմակերպությունում (ԹՊԿ)՝ նշելով, որ Մոսկվան պատմականորեն սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։


