01 Նոյ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է Ստեփանավանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է Ստեփանավանի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով

Այժմ գտնվում եմ Ստեփանավանում թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին, որում ամփոփվում են Ստեփանավավանի ընտրության արդյունքները․ հայտնում է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Տեղեկացնում եմ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ համամասնական ընտրակարգով անցկացված Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

Դիմումով հիմնավոր ներկայացրել ու անդրադարձել ենք.

  1. Ընտրական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումները չարամտորեն շրջանցելով՝ ընտրողներին մոլորեցնելու ու խաբեությամբ քվե կորզելու նախապես պլանավորած գործընթացին.
  2. Իրավապահ համակարգի կողմից նախընտրական քարոզչությանը միջամտելու և ընդդիմադիրների նկատմամբ հակաքարոզչություն իրականացնելուն.
  3. Վարչական ռեսուրսի համակարգային օգտագործմանը.
  4. Հավաքների ազատությունը սահմանափակելով՝ նախընտրական քարոզչություն խոչընդոտելուն.
  5. Ընտրողներին նյութապես շահագրգռելու դեպքերին.
  6. Հարյուրյակներով տեխնիկական եվ բովանդակային խախտումներին:

Ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում արձանագրված փաստական և իրավական մեր կողմից արձանագրված հանգամանքներն իրենց բնույթով, ծավալով, տարածվածությամբ և ազդեցությամբ խաթարել են»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ