
Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի ճանաչում Ղրիմի և Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական մյուս տարածքների՝ Ռուսաստանին պատկանելը։
Զելենսկու խոսքով՝ Կիևի առաջնահերթությունը ներկայիս շփման գծի երկայնքով հրադադարի հաստատումն է, որից հետո կարող են քննարկվել մյուս հարցերը։
Նա նշել է, որ խաղաղ բանակցությունների օրակարգում կարող են ներառվել էներգետիկ հրադադարը, ծովում ռազմական գործողությունների դադարեցումը և գերիների փոխանակումը։


