02 Նոյ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը կարգավորելու համար․ ՌԴ ԱԳՆ

Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը կարգավորելու համար․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան խիստ անհանգստացած է Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ պլանավորելու ազդանշաններից։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Անհրաժեշտ է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Իրանի շուրջ իրավիճակը կարգավորելու համար», - նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն աջակցում է իրանական հակամարտության հարցում միջնորդների ջանքերին և պատրաստ է նպաստել լուծումներ գտնելուն։

Մոսկվան նաև հույս ունի, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը կվերադառնա նորմալ հուն՝ հաշվի առնելով բոլոր կողմերի օրինական շահերը։

Ավելի վաղ The Atlantic-ը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին ուղղված հարվածները վերսկսելու հնարավորությունը նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ