23 Նոյ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին

Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին

Իրանը կհարվածի Եվրոպայում՝ այդ թվում Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Բուլղարիայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա հարձակվելու համար: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Աբբաս Մոքթադայը։

«Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում կամ Բուլղարիայում ամերիկյան բազան մեզ համար ոչնչով չի տարբերվի Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայից։ Նույնիսկ եթե որևէ երկրի տարածք օգտագործվի Ամերիկայի կողմից Իրանի դեմ գործելու համար, այն կարող է դառնալ Իրանի պատասխանի թիրախ», – նշել է նա։

Մոքթադայի խոսքով՝ եվրոպացիներն ինչ-որ պահի հայտարարել են, որ իրենք ԱՄՆ-ին աջակցող երկրների շարքում չեն, բայց հետո Վաշինգտոնը բանակցություններ է սկսել մի քանի եվրոպական երկրների հետ՝ նրանց տարածքների և բազաների օգտագործման վերաբերյալ։ Հետևաբար, ինչպես նշել է պատգամավորը, Թեհրանը նախապես զգուշացրել է, որ եթե ԱՄՆ-ն օգտագործի իր բազաներն աշխարհի ցանկացած վայրում, իր պատասխանի հարցում այլևս աշխարհագրական սահմանափակումներ չեն լինի։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ