23 Նոյ
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան ահազանգ է ստանում դպրոցներում ռումբի առկայության մասին

Եվրոպան ահազանգ է ստանում դպրոցներում ռումբի առկայության մասին

Գերմանիայի տարբեր դպրոցներ ռումբի մասին սպառնալիքներ են ստացել. հաղորդում է DPA լրատվական գործակալությունը։

Սպառնալիքները ստացվել են Բադեն-Վյուրտեմբերգի, Թյուրինգիայի, Ստորին Սաքսոնիայի և այլ դաշնային հողերի կրթական հաստատություններում։ Թյուրինգիայի ոստիկանությունը սպառնալիքները հավաստի չի համարում և խորհուրդ է տալիս չտարհանել դպրոցները։

Ավելի վաղ Ֆրայբուրգ իմ Բրայսգաուի (Բադեն-Վյուրտեմբերգ) ոստիկանական բաժանմունքը հայտնել էր, որ նմանատիպ հաղորդագրություններ է ստացել շրջանի ավելի քան 450 դպրոց: Քաղաքի ոստիկանությունը նաև նշել է, որ ուսումնական հաստատություններին ուղղված իրական սպառնալիքի նշաններ չի տեսնում։

Հարևան Դանիայի ոստիկանությունը նոյեմբերի 23-ին նույնպես հայտնել է տեղի դպրոցների «ականապատման» մասին էլեկտրոնային փոստով ուղարկված նամակների ալիքի մասին։ Դանիացի իրավապահները կարծում են, որ խոսքն անվտանգության իրական սպառնալիքի մասին չէ։

Ավելի վաղ Իտալիայի տարբեր շրջաններում առնվազն 300 դպրոց է տարհանվել՝ էլեկտրոնային փոստով ռումբի առկայության մասին ահազանգեր ստանալուց հետո։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ