
Թույլ չենք տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»․ «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սահմանադրության նախագծի մասին
Ալիևը պահանջում էր, որ Հայաստանը հրաժարվի Անկախության հռչակագրից։ Այսօր ներկայացված նախագիծը ևս մեկ անգամ հաստատեց մեր այն գնահատականը, որ Փաշինյանը հետևողականորեն առաջ է տանում Ալիևի պահանջներին համահունչ օրակարգ և պատրաստ է իր քաղաքական շահառուի պահանջով մերժել Հայաստանի անկախությունը․ ասված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Սահմանադրության նախագծի մասին տարածած հայտարարությունում։
««Ուժեղ Հայաստանը» և միասնական ընդդիմությունը թույլ չեն տալու, որ Հայաստանը հրաժարվի իր անկախության հիմքերից և թույլ չեն տալու պարտադրել «ալիևյան հանրաքվե»։
Փաշինյանի այսօրվա ելույթում, թերևս, միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա»,- ասված է հայտարարության մեջ։


