23 Նոյ
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քաղաքական և անձնական նեղ շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է․ Վարդևանյանը՝ Սահմանադրության նախագծի մասին

Քաղաքական և անձնական նեղ շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է․ Վարդևանյանը՝ Սահմանադրության նախագծի մասին

Հրապարակված փաստաթղթի վերաբերյալ կարելի է կարճ ու հստակ արձանագրել․ սա իր ձևով, բովանդակությամբ, էությամբ և ոգով Սահմանադրության նախագիծ չէ. Կառավարության հրապարակած Սահմանադրության նոր տեքստի մասին այսպես է արտահայտվել խորհրդարանաի փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։

«Սա արտաքին պարտադրանքի և նեղ քաղաքական, անձնական շահերի սպասարկմանն ուղղված փաստաթուղթ է՝ հենց այն, ինչի մասին նախազգուշացնում էինք և հենց այս ամենը հստակ մերժելու համար կալանավորված է Սամվել Կարապետյանը։

2018 թվականին տրված խոստումների և այսօրվա իրականության անհամադրելիությունն ուղիղ արտացոլանքն է այն ճշմարտության, որ բացարձակ իշխանությունը կործանում, քայքայում ու խժռում է ամեն բան, բայց այս դեպքում արձանագրվում է «նոր նշաձող»՝ այդ ամենն արվում է նաև արտաքին պարտադրանքով ու թելադրված պայմաններով»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ