
Սև օր կրթօջախներում․ Ֆրանսիացի ուսանողները նոր խոշոր բողոքի ցույցերի մասին են հայտարարում
Ֆրանսիայի ուսանողների ազգային միությունը հայտարարել է նոր խոշոր բողոքի ցույցերի մասին նոյեմբերի 3-ին և 5-ին:
Ավելի վաղ Ֆրանսիայի ավագ դպրոցի աշակերտները սկսել են լիցեյների նոր շրջափակումներ երկրի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մարսելում և Լիոնում։
«Կառավարությունը մեզ չի՞ ցանկանում լսել։ Նոյեմբերի 3-ը հայտարարում ենք «սև օր» կրթօջախներում. եկեք ընդհանուր ժողովների և շրջափակեք ձեր կրթօջախները։ Նոյեմբերի 5-ին եկեք զանգվածաբար դուրս գանք փողոց», - նշվում է կազմակերպության X սոցիալական ցանցում տեղադրված հայտարարությունում։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսին, երբ ավագ դպրոցի աշակերտները դուրս եկան Փարիզի արվարձանների փողոցներ՝ պահանջելով դպրոցների բարելավում։ Ավելի ուշ նրանց միացան նաև երկրի ամբողջ տարածքում գների աճից դժգոհ մարդիկ, և բողոքի ցույցերը տարածվեցին այլ շրջաններում։
Ամենամեծ համազգային ցույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մասնակցել է մոտ 550․000 մարդ։ Ֆրանսիայի իրավապահ մարմինները ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։


