
Նավթի գլոբալ ճգնաժամ․ սև ոսկու պաշարները շեշտակի նվազել են
Աշխարհում նավթի պաշարները նվազել են սարսափեցնող մակարդակի․ հայտարարել է Saudi Aramco ընկերության ղեկավարը։ ТАСС-ը, հղում անելով Bloomberg գործակալությունը, գրում է, որ վառելիքի շուկայում կարող է խորացնալ ճգնաժամը, եթե Հորմուզի նեղուցում չվերականգնվի կանոնավոր նավարկությունը։
ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության սկզբում նավթի համաշխարհային պաշարները մոտ 10 միլիարդ բարել էին, սակայն այժմ դրանք կրճատվել են՝ հասնելով մոտ 6 մլրդի։ Ընդ որում, այդ պաշարների մոտ 10 %-ը տեխնիկական սահմանափակումների պատճառով գրեթե անհասանելի է սպառման համար:

