
Երևանում BMW-ն բախվել է Mitsubishi-ին ու վրաերթի ենթարկել հետիոտնին. նա հոսպիտալացվել է
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։
«Ժամը 16:40-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին, ինչի հետևանքով «Mitsubishi»-ի մոտ կանգնած կինը վրարեթի է ենթարկվել։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է շտապօգնության բժիշկներին, ու վիրավորին տեղափոխել երևանյան հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայրում «BMW»-ի վարորդը հայտնում էր, որ վթար-վրաերթի պատճառը եղել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել, ապա դեպքի վայրից հեռացել»,- նշում է լրատվամիջոցը

